Միասին կարող ենք
կարևոր
904 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-20 19:13
Աշխարհ

Եթե հրադադարը չերկարաձգվեց, Իրանի վրա շատ ռումբեր կընկնեն. Թրամփ

Եթե հրադադարը չերկարաձգվեց, Իրանի վրա շատ ռումբեր կընկնեն. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շատ ռումբեր կօգտագործի Իրանի դեմ, եթե հրադադարի համաձայնագիրը չերկարաձգվի։

PBS-ին տված հարցազրույցի ժամանակ Թրամփին հարցրել են, թե ինչ կլինի, եթե հրադադարը չեղյալ հայտարարվի երեքշաբթի երեկոյան։

«Այդ դեպքում շատ ռումբեր կսկսեն պայթել», - պատասխանել է Թրամփը։

Թրամփը հայտարարել էր, որ ապրիլի 20-ին ԱՄՆ պատվիրակությունը կժամանի Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ անցկացնելու համար։ 

Պակիստանի իշխանությունները երկրում ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլի անցկացման աշխատանքներ են իրականացնում։

Իսլամաբադում երկրների միջև բանակցությունների առաջին փուլը արդյունք չէր տվել։