Միասին կարող ենք
կարևոր
1264 դիտում, 2 ժամ առաջ - 2026-04-19 15:08
Հասարակություն

Մերձավանում պահանջում են արդար քննություն՝ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով

Մերձավանում պահանջում են արդար քննություն՝ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով

Լարված իրավիճակ է Մերձավանում։

Կանայք բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով արդար քննություն իրականացնել Փարաքարի նախկին համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով։

Նրանք պահանջում են գյուղից կրկին հեռացնել և վտարել մեղադրյալների ընտանիքի անդամներին, որոնք վերջերս են վերադարձել համայնք։

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ իրենց ինքնաբուխ նախաձեռնությունն ուղղված է գործի ամբողջական բացահայտմանը և բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում սպանվել են Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայողական պարտականությունները կատարելիս չի եղել, վիրավորվել է Արծրուն Գալստյանը։

Գործով անցնում են  20-ամյա Գեւորգ Հարությունյանը եւ Նարեկ Օհանյանը: