|
Փոխարժեքներ
19 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Լրագրող Դավիթ Գալստյանը գրել է.
««Սահմանազատումը» Կիրանցի հատվածում
Կիրանց-Բերքաբեր հատվածում «սահմանագծումը» տեղափոխել եմ Google-ի քարտեզի վրա։
Կարմիր գծով նշված ա ներկայիս փաստացի, սահմանագծված սահմանը (դեղինով՝ սահմանը ըստ Google-ի)։
Մոտավոր նշել եմ էն տարածքը (չգիտեմ արևելյան սահմանը որտեղ ա վերջանում), որն անցել ա Ադրբեջանի վերահսկողության տակ։
Նշված են նաև ՀՀ ԶՈՒ նախկին դիրքերը ու ադրբեջանական նոր դիրքը (ինչպես նաև դրոշի տեղակայման վայրը)։
Առանձին շրջանակի մեջ ա առնված ՀՀ ԶՈՒ էն դիրքը (Բերքաբերի ափին), որը նույնպես հետ ա քաշվել՝ չնայած էն հանգամանքին, որ գտնվում ա սահմանազատման հատվածից ԴՈՒՐՍ։
N.B. Հիշացնեմ, որ ՀՀ իշխանությունները էս ընթացքում 2 անգամ հրաժարվեցին տրամադրեն սահմանային սյուների կոորդինատները (որևէ գաղտնիք ՉԿԱ), որ էս պատկերը ավելի շուտ տեսնենք։
Շարունակելի․․․»։