Միասին կարող ենք
կարևոր
1069 դիտում, 2 ժամ առաջ - 2026-04-20 20:18
Քաղաքական

Իրավիճակի նման սրումը տեղի է ունենում Իրանի և ԱՄՆ-ի միջև նախատեսվող բանակցություններին ընդառաջ. իրանագետ

Իրավիճակի նման սրումը տեղի է ունենում Իրանի և ԱՄՆ-ի միջև նախատեսվող բանակցություններին ընդառաջ. իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․

«Օմանի ծոցում ամերիկյան ռազմանավի հարձակումը իրանական բեռնատար «Թուսքա» նավի վրա, Իրանի ԱԳՆ-ի կողմից գնահատվել է՝ որպես հրադադարի բացահայտ խախտում, իսկ իրանական ԶՈւ-երը սպառնացել են իրականացնել պատասխան վրեժխնդրության գործողություն։

Իրավիճակի նման սրումը տեղի է ունենում Իսլամաբադում Իրանի և  ԱՄՆ-ի միջև նախատեսվող բանակցությունների երկրորդ փուլին ընդառաջ, երբ ամերիկյան պատվիրակության ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Պակիստանի մայրաքաղաքում։

Այսօր առավոտյան Իրանի ԱԳՆ խոսնակ Բաղային հայտարարել էր, որ իր ասուլիսի պահին իրանական կողմը բանակցություններին մասնակցության որոշում դեռևս կայացրել։

Պակիստանյան աղբյուրների պնդմամբ՝ Իսլամաբադի միջնորդական առաքելության հիմնական գործող անձ ֆելդմարշալ Ասիմ Մունիրը իրանական նավի վրա հարձակման դեպքի վերաբերյալ իր երկրի անհանգստությունն է հայտնել ԱՄՆ-ի նախագահ Թրամփն՝ փորձելով առաջ մղել բանակցությունների չտապալման օրակարգը և զուգահեռաբար կրկին խոսել է իրանական կողմի հետ։

Չնայած դրան, իրանական կողմից բանակցություններին մասնակցելու վերաբերյալ որևէ հաստատում առայժմ չկա, թեև Պակիստանում հավանական են համարում վաղվա ընթացքում իրանական պատվիրակության ժամանումը։

Աշխարհում տիրող այսօրվա անկայուն իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ այն կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում, և այս օրինաչափությունից զերծ չեն նաև Իրան — ԱՄՆ բարդագույն հարաբերությունները»։