Միասին կարող ենք
կարևոր
1318 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-19 17:48
Հասարակություն

Դերասան ամուսինները Միտիշինում դանակահարել են միմյանց և մահացել

Դերասան ամուսինները Միտիշինում դանակահարել են միմյանց և մահացել

FEST թատրոնի դերասան Վլադիսլավ Բենգրաֆը և նրա կինը՝ Եվգենիան, Մոսկվայի մարզի Միտիշչի քաղաքում վիճաբանության ժամանակ դանակահարել են միմյանց։

Ինչպես հաղորդում է Mash Telegram ալիքը, վեճը ծագել է կնոջ՝ ամուսնալուծության հայց ներկայացնելու ցանկությունից։

Սկզբում լզվակռիվ է եղել, ապա զույգը սկսել է օգտագործել խոհանոցային դանակներ։ Ըստ տեղեկությունների՝ 28-ամյա դերասանը դանակահարել է իր 23-ամյա կնոջը պարանոցից և կրծքավանդակից, իսկ ինքը վերք ստացել պարանոցից։

Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները ստիպված են եղել դուռը բացել տեխնիկական միջոցներով. ժամանել են շտապօգնության աշխատակիցները և հաստատել զույգի մահը: