|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
«Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքում պարզաբանում է հրապարակվել այն մասին, թե ինչու է Բագրատ Սրբազանը հրաժարվում Սուրբ Հաղորդությունից․
«Սիրելինե’ր, քանի որ բազմաթիվ հարցեր ստացանք, թե ինչու է Բագրատ Սրբազանը հրաժարվել Սուրբ Հաղորդությունից, ցանկացանք պարզաբանում տարածել:
Բանն այն է, որ ՀՀ Արդարադատության նախարարության ապօրինի որոշմամբ արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր:
Շրջանցելով Մայր Աթոռը և անտեսելով իրավական կարգավորումները` անհատ եկեղեցականների հետ կնքվել են աշխատանքային պաշմանագրեր:
Զինված ուժերից գնդերեցներին հեռացնելուց հետո սա հաջորդ քայլն է` պետական կառույցների և Մայր Աթոռի համագործակցությունը դադարեցնելու:
Հիշեցնենք, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ՀՀ Արդարադատության նախարարության միջև կա կնքված պայմանագիր քրեակատարողական հիմնարկներում հոգեխնամ ծառայություն մատուցելու համար:
Վերագրյալի պատճառով` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նման որոշում է կայացրել»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մայր Աթոռը հայտարարություն էր տարածել՝ հորդորելով Արդարադատության նախարարությանը վերականգնել ՔԿՀ-ներում հոգևոր ծառայության բնականոն ընթացքը։