Միասին կարող ենք
կարևոր
1162 դիտում, 4 ժամ առաջ - 2026-04-20 11:59
Աշխարհ

Չինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից իրանական բեռնատար նավի կալանումը

Չինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից իրանական բեռնատար նավի կալանումը

Չինաստանը մտահոգություն է հայտնել Միացյալ Նահանգների կողմից իրանական դրոշի ներքո նավարկող բեռնատար նավի կալանման առնչությամբ ՝ կոչ անելով բոլոր կողմերին պատասխանատու կերպով պահպանել հրադադարի համաձայնությունը։

«Հորմուզի նեղուցում իրավիճակը զգայուն է և բարդ», - Reuters-ի փոխանցմամբ, ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գուո Ցզյակունը։ Նա նշել է, որ ներգրավված կողմերը պետք է խուսափեն հետագա սրացումից և «ստեղծեն անհրաժեշտ պայմաններ նեղուցով բնականոն տարանցման վերսկսման համար»։

Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարել էր, որ կրակ է բացել և կալանել է իրանական բեռնատար նավ, որը փորձել է խախտել իրանական նավահանգիստների շրջափակումը։ Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ նավը Չինաստանից էր ուղևորվում և խոստացել են հակահարված տալ «ամերիկյան զինված ուժերի զինված ծովահենությանը»։