Միասին կարող ենք
կարևոր
1021 դիտում, 4 ժամ առաջ - 2026-04-19 10:26
Հասարակություն

Մարդ է էլի, թող ապրի. Սարգիս Մկրտչյան

Մարդ է էլի, թող ապրի. Սարգիս Մկրտչյան

«Կոմիտաս պողոտայի սկզբնամասում, ձախ մայթին, ճաշից յետոները մի 35-40 տարեկան հնդիկ տղամարդ է կանգնում։ Մուրացկանութիւն է անում։ Անցորդներին է մօտենում՝ «Կոպեկ, կոպեկ» է ասում։ Մարդիկ մեծաւ մասամբ իր կողքից անցնում են։ Ոմանք գումար են տալիս։ 

Մի քանի օր առաջ, քայլում էի Կոմիտասով։ Ինձանից մի երկու մետր առաջ երկու 10-12 տարեկան տղաներ էին քայլում։ Հասան մուրացկանին ու կանգ առան։ Ինձ հետաքրքրեց։ Կանգ առնելու աստիճան դանդաղեցրի քայլերս։ Տղաներից մէկը դրամապանակից դրամ հանեց ու տուեց հնդիկին։ Ուրախացայ։ Ես գրեթէ հասել էի իրենց։ Անցայ։ Տղաներն արդէն յետեւիցս էին գալիս։

Մէկը միւսին ասաց՝ «Մարդ է էլի, թող ապրի»։

Ակամայ ժիպի եկաւ դէմքիս։ 10-12 տարեկան տղային հայրը կամ մայրը գումար է տուել, որ գնայ պաղպաղակ, կարկանդակ կամ ինչ ուզում է գնի։ Տղան, իր այդ գումարից, բաժին է հանում մուրացկանին, ով, ի դէպ, տարիքով իրենից շուրջ երեք անգամ աւելի մեծ է։ Վերջն էլ՝ «Մարդ է էլի, թող ապրի»։

Սա դաստիարակութեան հետեւանք է։ Նշանակում է, հակառակ կատարուող մեծամասշտաբ քարոզչութեան, մարդկայնութիւնը չի մեռել։ Թէկուզեւ այդ փոքր քայլը ցոյց է տալիս, որ հայ նոր սերունդը մարդկային բարձր որակներ ունի, ինչքան էլ վերջին տարիներին չարութիւն են սերմանել ու տարածել մեր հասարակութիւնում։ 

Կեցցեն տղաները»

Աղբյուրը՝ իրանագետ Սարգիս Մկրտչյանի անձնական հուշեր, տպավորություններ, մտքեր էջից։

Տես նաև՝ Մեր փողոցի այն մարդու մասին․ Սարգիս Մկրտչյան