Միասին կարող ենք
կարևոր
502 դիտում, 2 ժամ առաջ - 2026-04-19 12:26
Հասարակություն

Երևանում ոչ սթափ վիճակում գտնվող և վարելու իրավունք չունեցող վարորդը «BMW»-ով հայտնվել է մայթին

Երևանում ոչ սթափ վիճակում գտնվող և վարելու իրավունք չունեցող վարորդը «BMW»-ով հայտնվել է մայթին

Այսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 22-ամյա Նիկոլայ Մալխասյանը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Նար-Դոսի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, բախվել «Ղարսի խորովածանոց»-ի ցուցանակին ու դռանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ (խմած) և ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել։