|
Փոխարժեքներ
19 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմին ոչ ոք իրավունք չի տվել Իրանին զրկել միջուկային էներգետիկան զարգացնելու հնարավորությունից։
«ԱՄՆ նախագահը հայտարարում է, որ Իրանը չպետք է օգտագործի իր միջուկային իրավունքները, բայց չի բացատրում, թե հատկապես ինչու։
Եվ ընդհանրապես, ո՞վ է նա այս աշխարհում, որ ժողովրդին զրկի իր օրինական իրավունքներից։ Մարդկային սկզբունքների տեսանկյունից յուրաքանչյուր ազատ մարդ, անկախ կրոնից, դավանանքից, ռասայից և էթնիկ պատկանելությունից, պետք է օգտվի իր անօտարելի իրավունքներից, և մենք նույնպես պահանջում ենք, որ միջազգային համակարգում բոլոր ժողովուրդների հետ վարվեն արդարության և ազնվության հիման վրա»,- ասել է Իրանի նախագահը։