Միասին կարող ենք
կարևոր
439 դիտում, 2 ժամ առաջ - 2026-04-19 12:09
Քաղաքական

Մարդուն հանրայնորեն ասում են՝ իր պատասխանատվության գոտիով թշնամին սողոսկել է մինչև Շուշի, ասում է եկեք ԱԺ-ում փակ քննարկում անենք. Տիգրան Քոչարյան

Մարդուն հանրայնորեն ասում են՝ իր պատասխանատվության գոտիով թշնամին սողոսկել է մինչև Շուշի, ասում է եկեք ԱԺ-ում փակ քննարկում անենք. Տիգրան Քոչարյան

«Մարդուն հանրայնորեն ասում են, իրա պատասխանատվության գոտիով թշնամին սողոսկել է մինչև Շուշի, ասում ա եկեք ԱԺ-ում փակ քննարկում անենք։

Ասում են Գենշտաբի պետի ընդունած որոշումներով ու նիկոլի հաստատմամբ է ադրբեջանցիների առաջխաղացումը եղել, ասում եք եկեք ԱԺ փակ ռեժիմով քննարկենք։

Լավ, էս մարդկանց հետ ինչ ա կատարվում, որ ճանճն ա գալիս կծում, ու կամքից ու բանականությունից զրկում։

Նոյեմբերի 10-ին ինչո՞ւ նիկոլին տարաք բունկերում պահեցիք։

Հրաժարականի հետևից ինչու չգնացի՞ք, ինչն էր պակաս, բացի կամքից ու հետևողականությունից։

Ինչու պաշտոնանկությունը տարաք վարչական դատարան քննարկելու։

Ասում ա ժամանակն է առերեսվել իրականության հետ։

Առերեսվենք։

Օնիկ Գասպարյան, Արցախը չկա ու տղերքն էլ չկան»։

ՉԿԱՆ։

Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանը հայտարարություն էր տարածել.

«Պատրաստ եմ զինված ուժերին վերաբերելի մասով ներկայացնել մանրամասն և բազմակողմանի փաստարկված վերլուծություն»։