|
Փոխարժեքներ
22 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.59 |
| EUR | ⚊ | € 438.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.9652 |
| GBP | ⚊ | £ 503.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.47 |
Ծաղկազարդի օրը Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով ց առաջին դատական նիստը, այն մակագրվել է դատավոր Ռազմիկ Մարիկյանին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է դպրոցական տղայի պաշտպաններից Լուսինե Մարտիրոսյանը։
Նրա խոսքով՝ Դավիթը բժիշկների հսկողության տակ է՝ հետազոտությունների փուլում։
«Տարբեր հետազոտություններ է անցնում ՝ նյարդաբանից մինչև․ իր գլխապտույտներն էլի կան, նախօրեին մայրը ստիպված էր եղել նորից շտապօգնություն կանչել»,- ասաց փաստաբանը։
Ինչ վերաբերում է եղբայրներից Միքայելին, Լուսինե Մարտիրոսյանը նշեց, որ գործը դեռ նախաքննության փուլում է։
Հիշեցնենք, որ մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ է եղել, Փաշինյանի թիկնապահները նախ հրելով ճանապարհ են բացել, իսկ երբ երիտասարդը նշել է, որ ցանկացել է իր տեղում կանգնած մնալ՝ վեճ է եղել։ Ավելի ուշ ոստիկանները ուժի կիրառմամբ եկեղեցուց բերման ենթարկեցին երիտասարդներին։
Այս գործով 3 անձ ձերբակալվել էր, նրանցից երկուսը 18 տարեկան երկվորյակ եղբայրներ ին՝ Դավիթ ու Միքայել Մինասյանները, երրորդը հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանն էր։ Ավելի ուշ Եղբայրներից Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվել էր։ Ապրիլի 14-ին Դավիթ Մինասյանի կալանքը վերացվեց և նա ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։