|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.59 |
| EUR | ⚊ | € 438.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.9652 |
| GBP | ⚊ | £ 503.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.47 |
Կիրակնօրյա ավտոերթի ու Վարչաբենդի համերգի միջոցով քարոզչական միավորներ հավաքելու տոտալ ձախողված փորձից հետո, 168.am-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը վաղը կրկին կմեկնի Գյումրի՝ մասնակցելու 41-րդ դպրոցի բացման արարողությանը, որը Գյումրիի խոշորագույն դպրոցներից մեկն է և գտնվում է Անի թաղամասում:
168.am-ի տեղեկություններով՝ դպրոցի տնօրենը Հայաստան Կարապետյանն է, ով Շիրակի փոխմարզպետ Արտուշ Հովհաննիսյանի կինն է: Առհասարակ Կարապետյանների ընտանիքում դպրոցի տնօրեններ էլի կան. Հայրը եղել է թիվ 7 դպրոցի տնօրեն, հիմա նույն դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է ավագ քույրը: Բայց սա՝ իմիջիայլոց:
Նիկոլ Փաշինյանի այցով պայմանավորված՝ դպրոցի աշխատանքներն արդեն մի քանի օր պարալիզացված են, դասերը 45 րոպեի փոխարեն՝ տևում են 30 րոպե, դպրոցի անձնակազմը մոբիլիզացվել է դպրոցը մաքրելու համար, և արդեն վերանորոգված դպրոցում վերջին շտրիխներն են անում, որ պատերին անգամ մի բիծ չլինի:
168.am-ին ասել են, որ դպրոցի տնօրենից հատուկ հրահանգ է իջեցվել՝ ուշադիր լինել, որ հանկարծ Նիկոլ Փաշինյանի՝ դպրոցում գտնվելու ժամանակ ընդդիմադիր հայացքներով ծնողներ նույն տարածքում չլինեն:
Ի դեպ, այս դպրոցում է աշխատում այն կնոջ հարսը, ով կիրակի օրը Գյումրիում Նիկոլ Փաշինյանին աղերսում էր տիրություն անել խաղաղությանը: Կինը նախկինում աշխատել է ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի համար: Ուշագրավ է, որ այդ կնոջ «թատերական ներկայացման» ժամանակ նրա թիկունքում կանգնած էր 41-րդ դպրոցի տնօրեն Հայաստան Կարապետյանը՝ դպրոցի անձնակազմով: