Միասին կարող ենք
կարևոր
364 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-21 21:52
Սպորտ

Մալխաս Ամոյանը Եվրոպայի հնգակի չեմպիոն է

Մալխաս Ամոյանը Եվրոպայի հնգակի չեմպիոն է

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի մարզիկ (77 կգ) Մալխաս Ամոյանը կրկին նվաճեց ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը՝ արդեն հինգերորդ անգամ։

Նա եզրափակչում հաղթեց վրացի Ռամազ Զոիձեին, որին հաղթել էր նաև նախորդ տարվա Եվրոպայի առաջնության եզրափակչում։

Շվեդ և ուկրաինացի ըմբիշներին՝ համապատասխանաբար 4:0 և 10:0 հաշվով հաղթելուց հետո, կիսաեզրափակչում հայ մարզիկը 3:1 հաշվով առավելության հասավ մոլդովացի Ալեքսանդրին Գուտուի նկատմամբ։