Միասին կարող ենք
կարևոր
1984 դիտում, 11 ժամ առաջ - 2026-04-21 09:07
Քաղաքական

Զույգի հերթական թատրոնը. «Հրապարակ»

Զույգի հերթական թատրոնը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Կիրակի օրվա ավտոերթի եւ համերգի ամենաքննարկվող դրվագն Աննա Հակոբյանի հայտնությունն էր։ Նա փետրվարին հայտարարեց, որ իրենց քաղաքացիական ամուսնությունը դադարել է` հեռանում է կառավարական առանձնատնից, եւ իր դառը կյանքի մասին սրտաճմլիկ պատմություն պատմեց:

Իսկ կիրակի օրը մարդիկ տեսան նրա սիլուետը ամուսնու առավոտվա լայվում՝ կառավարականում, ապաեւ մասնակցեց Գյումրիի միջոցառմանը․ Փաշինյանի ձեռքը բռնած՝ քայլում էր քաղաքում, արհամարհում լրագրողների հարցերը: Եվ, հակառակ խոստմանը, որ հրաժարվում է «ախրաննիկներից», շրջում էր ՊՊԾ աշխատակիցների ուղեկցությամբ։ «Վերամիավորվե՞լ եք» հարցը նրանք անպատասխան թողեցին:

Տեղեկացանք, որ անգամ Փաշինյանի թիմակիցները չեն հանդգնել ճշտել դա: Մեզ ասացին, թե իրենք 1 շաբաթ առաջ են իմացել, որ Աննան վերադարձել է կառավարական առանձնատուն: Իսկ թե ինչ կարգավիճակով, չգիտեն: Իրենք էլ են տարակուսած զույգի այս թատրոնից։

Ցուցադրական բաժանությունից հետո տարբեր վարկածներ էին քննարկվում: Ամենատարածվածն այն է, որ Փաշինյանը փորձում է ազատվել Աննա Հակոբյանի բացասական ռեյտինգից։ Հիմա կարծում են` պատճառն այն է, որ տիկնոջ գլխավորած «Իմ քայլը» հիմնադրամը նախընտրական փուլում շարունակի անարգել բարեգործությամբ զբաղվել:

Կերակրող մայր Գոհար Ղումաշյանին ձերբակալեն հեռախոսային մի խոսակցության համար, իսկ Աննա Հակոբյանը շռայլորեն բարեգործություն անի եւ չպատժվի: