Միասին կարող ենք
կարևոր
451 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-21 19:28
Քաղաքական

Հայտնի է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին հնգյակը

Հայտնի է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին հնգյակը

«Ուժեղ Հայաստան» դաշինքը համագումար է անցկացրել։

Հայտնի է դարձել ընտրական ցուցակի առաջին հնգյակը: Ընտրական ցուցակը գլխավորում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը․

1.Նարեկ Կարապետյան
2.Արամ Վարդևանյան
3.Գոհար Մելոյան
4.Դավիթ Ղազինյան
5.Ռուբեն Մխիթարյան

Ավելի վաղ դաշինքի մաս կազմող քաղաքական կուսակցությունների անդամների հանդիպումից առաջ դաշինքի անդամ, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հայտարարել էր, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի թեկնածուների առաջին 30 անունների մեջ այլևս փոփոխություն չի լինի։

Արդյոք դաշինքի ցուցակում կլինեն փոփոխություններ հարցին նա պատասխանել էր, որ առաջին 30 անունները կմնան նույնը, վերջնական են, իսկ մնացածի մասով խորհուրդը կհաստատի ու վաղը կհրապարակի։