Միասին կարող ենք
կարևոր
1033 դիտում, 2 ժամ առաջ - 2026-04-20 21:42
Քաղաքական

Պետք է կառավարիչ, որը «ռիլ» չի անում. նստում ու գործ է անում. Նարեկ Կարապետյան

Պետք է կառավարիչ, որը «ռիլ» չի անում. նստում ու գործ է անում. Նարեկ Կարապետյան

Ապրիլի 19-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն աշխատանքային այցով գտնվում էին Արտաշատ քաղաքում, որտեղ Օգոստոսի 23 փողոց 43 հասցեում բացվել է կուսակցության մարզային գրասենյակը։

Գրասենյակի բացմանը կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը խոսել է մարզում առկա խնդիրներից.

«Ընդդիմությու՞նն է այն խնդիրը, որով պետք է զբաղվել, թե հանցագործություններն են։ Թե՞, որ երկիրը ձեռքից գնում է։ երկրի ճիշտ կառավարումը։

35% -ով կրճատվել են  բոլոր ցանքատարածությունները, բացառությամբ խաղողից ու ծիրանից։ Վերջին ութ տարիներին ցորենի ցանքատարածությունները երկու անգամ կրճատվել են, առևտուրը 2024 թվականի համեմատ իջել է, մարզը թուլանում է, մարզում 9000 հեկտար ջրի պակասի պատճառով, մթերման պակասի պատճառով չի մշակվում, այգի չկա։

Մենք փոփոխությունը բերում ենք մարզի համար, որպեսզի Հայաստանի ամենաբերրի մարզերում՝ Արմավիրի և Արարատի մարզերում, Արարատյան հովտում չլինի գեթ մեկ հեկտար, մեկ մետր, որ բերք չտա, որ չկերակրի ամբողջ տարածաշրջանը։ Բերքը ծախելու ենք հյուսիսում, հարավում, բոլոր տեղերում։

Արարատյան դաշտը Հայաստանի ամենահարուստ հատվածն է։ Ինչպե՞ս կարող է 21-րդ դարում աշխարհի ամենաշատ ջրով հարուստ երկրում, հին անունը՝ Նաիրի՝ գետերի երկիր, որտեղ մենք օգտագործում ենք ջրի ընդամենը 5 տոկոսը, գյուղացին ջրի խնդիր ունենալ։

Ինչպե՞ս կարող է այս տարածաշրջանը՝ ամենաբերրի տարածաշրջանը՝ բերք վաճառելու խնդիր ունենալ։ Կառավարման արդյունք է։ Պետք է կառավարիչ, որը «ռիլ» չի անում, չի գնում ինչ-որ տեղ տարբեր տոնակատարություններ անում, այլ նստում է ու գործ է անում։ Դա է կարևոր՝ գործ անելը։

Խնդիրը մեր երկրին փոփոխություն բերելն ու վերակառուցելն է»։