|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.59 |
| EUR | ⚊ | € 438.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.9652 |
| GBP | ⚊ | £ 503.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.47 |
Ժամանակն է եկել մեր երկրում փոփոխության, ժամանակն է եկել արդարության վերականգնման, այն արդարության, որ մեր ազգի ուժեղ որդիները պետք է իրենց տեղը զբաղեցնեն մեր երկրի վերակառուցման գործում, չլինեն կալանքի տակ երկու ընկերների ջանքերով, որոնք կալանավորել են մեկը՝ այստեղ, մեկը՝ այնտեղ:
Մեր ազգը ունի ընդհանուր նպատակներ և այդ նպատակները կատարելու համար մենք ուրախ ենք միավորվել ամեն անգամ նոր ուժի հետ, այն ուժերի հետ, որոնք պատասխանատու չեն այն վիճակի համար, ինչ այսօր Հայաստանում կա»,- այս մասին «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարի ժամանակ ասել էր Նարեկ Կարապետյանը՝ նաև նշելով, որ ուրախ է, որ Ռուբեն Վարդանյանի կողմից հիմնված «Ապրելու երկիր» կուսակցությունը միացել է իրենց։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ապրելու երկիր»-ն ու «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը հուշագիր են ստորագրել։