Միասին կարող ենք
կարևոր
1111 դիտում, 5 ժամ առաջ - 2026-04-21 15:23
Աշխարհ

ՄԱԿ-ի Ծովային կազմակերպությունը մշակում է Պարսից ծոցից նավերի տարհանման պլան

ՄԱԿ-ի Ծովային կազմակերպությունը մշակում է Պարսից ծոցից նավերի տարհանման պլան

Միջազգային ծովային կազմակերպությունը (ՄԾԿ) մշակում է Պարսից ծոցում մնացած հարյուրավոր նավերի տարհանման պլան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է կազմակերպության ղեկավար Արսենիո Դոմինգեսը։

Ըստ Bloomberg գործակալության՝ Դոմինգեսը հայտնել է, որ այդ պլանի իրականացումը կսկսվի միայն Մերձավոր Արևելքի «հակամարտության լարվածության թուլացման բացահայտ նշանների առկայության դեպքում»։

ՄԾԿ-ի ղեկավարի խոսքով՝ քննարկվում են այնպիսի մանրամասներ, ինչպիսիք են նավերի մեկնման կարգը՝ կախված աղետի գոտում անձնակազմի գտնվելու տևողությունից, ինչպես նաև այլ գործոններ։

Կազմակերպության ներկայացուցիչը ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է, որ ՄԾԿ-ն կոչ է արել չանցնել Հորմուզի նեղուցով՝ առանց անվտանգության երաշխիքների։

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր Հորմուզի նեղուցն առևտրային նավերի համար բացելու մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել էր այս որոշումը՝ միևնույն ժամանակ նշելով, որ Վաշինգտոնը կշարունակի Իրանի ծովային շրջափակումը մինչև կողմերի միջև վերջնական համաձայնագրի կնքումը։ Դրանից հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը փակել է նեղուցը մինչև ԱՄՆ ծովային շրջափակման լիակատար վերացումը:

ԱՄՆ-ն Իրանի նավահանգիստների շրջափակումը սկսել է ապրիլի 13-ին։ Ապրիլի 20-ին ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է Օմանի ծոցում Իրանի դրոշի ներքո նավարկող բեռնատար նավի կալանման մասին։