Միասին կարող ենք
կարևոր
409 դիտում, 2 ժամ առաջ - 2026-04-21 18:17
Աշխարհ Տնտեսական

Մերձավոր Արևելքում վնասվել է ավելի քան 80 էներգետիկ օբյեկտ. Միջազգային էներգետիկ գործակալություն

Մերձավոր Արևելքում վնասվել է ավելի քան 80 էներգետիկ օբյեկտ. Միջազգային էներգետիկ գործակալություն

Մերձավոր Արևելքում հակամարտության հետևանքով վնասվել է ավելի քան 80 էներգետիկ օբյեկտ։

Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) ղեկավար Ֆաթիհ Բիրոլը հայտարարել է, որ ընդհանուր առմամբ վնասվել է էներգետիկ ենթակառուցվածքների 84 օբյեկտ, որոնցից 34-ը լուրջ կամ շատ լուրջ վնասներ են կրել։ Նա այս մասին հայտարարել է «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում։

«Հորմուզի նեղուցի հնարավոր փակումը լուրջ սպառնալիք է ներկայացնում համաշխարհային էներգետիկ անվտանգության համար։

Օրական մոտ 13 միլիոն բարել նավթ է անցնում նեղուցով, մինչդեռ համաշխարհային պահանջարկը կազմում է մոտ 100 միլիոն բարել»ասել է ՄԷԳ-ի ղեկավարը՝ հայտնելով, որ հակամարտության ընթացքում բնական գազի մատակարարումների կորուստները գնահատվում են մոտ 100 միլիարդ խորանարդ մետր։