|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.59 |
| EUR | ⚊ | € 438.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.9652 |
| GBP | ⚊ | £ 503.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.47 |
Shamshyan.com-ը հայտնում է, որ երեկ՝ ապրիլի 20-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հալաբյան փողոցից դանակահարված քաղաքացի է Երևանի 103 շտապօգնության հերթապահ խմբի կողմից տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն։
Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորին, Մաշտոցի ոստիկանները պարզել են, որ նա Կոտայքի մարզի բնակիչ 44-ամյա Արսեն Դ.-ն է, ով դանակահարվել է Հալաբյան փողոցում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի մոտ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորն աշխատում է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում և թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդն է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։