|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.59 |
| EUR | ⚊ | € 438.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.9652 |
| GBP | ⚊ | £ 503.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.47 |
Յունիբանկը հայտարարում է 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով դոլարային պարտատոմսերի նոր թողարկման մասին։ Պարտատոմսերի արժեկտրոնի տոկոսադրույքը կազմում է 5.6% տարեկան, որը կվճարվի եռամսյակային պարբերականությամբ:
Պարտատոմսերի անվանական արժեքը կազմում է 100 ԱՄՆ դոլար, ձեռքբերման նվազագույն քանակը՝ 10 հատ, իսկ ծավալը՝ 1 000 ԱՄՆ դոլար։ Շրջանառության ժամկետը սահմանվել է 36 ամիս:
ԱՄՆ դոլարով պարտատոմսերը կարելի է ձեռք բերել Յունիբանկի ցանկացած մասնաճյուղում։ Թողարկման տեղաբաշխումը նախատեսվում է ավարտել մինչև 29.06.2026թ., որից հետո պարտատոմսերը կցուցակվեն AMX Հայաստանի ֆոնդային բորսայում:
Բանկի կողﬕց թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական ﬕջոցները երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիﬓադրաﬕ կողﬕց «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքով սահմանված չափով, կարգով և պայմաններով:
Ծրագրային ազդագիրը (գրանցված 08.04.2026թ. թիվ 1/156 Ա որոշմամ) և թողարկման վերջնական պայմանները հրապարակված են www.unibank.am կայքում: