|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.59 |
| EUR | ⚊ | € 438.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.9652 |
| GBP | ⚊ | £ 503.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.47 |
Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ, միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Բաքվում ապօրինաար գերեվարված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նամակին․
«Ռուբեն Վարդանյանը պարզապես նամակ չի ուղարկել բանտից, այլ, իր կամքից անկախ, բարոյական հարված է հասցրել բոլոր նրանց, ովքեր պարտավոր են պաշտպանել մարդու իրավունքները, բայց նախընտրում են անգործությունը:
Անհավանական է՝ Բաքվի բանտում անօրինական պահվող Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով ու նրանց ընտանիքների իրավունքներով, քան Հայաստանի պաշտոնական կառույցները: Ինչպե՞ս կարող են տնտեսական հարցերը լինել օրակարգում, իսկ սեփական քաղաքացիների կյանքն ու արժանապատվությունը՝ ոչ:
Մարդու իրավունքների պաշտպանի լռությունն ու անհետևողականությունը պարզապես անընդունելի են: Եթե կա մարդասիրական գոնե մեկ բաց խողովակ, այն պետք է օգտագործել անհապաղ: Պետության առաջնային պարտականությունը սեփական քաղաքացու պաշտպանությունն է, և այդ պարտավորությունից խուսափելը պարզապես դավաճանություն է սեփական ժողովրդի հանդեպ։
Լիովին պաշտպանում եմ Ռուբենի պահանջը. ժամանակն է վերջ դնել դատարկ խոսելուն և անցնել գործի»։
Հիշեցնենք՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվից դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին (ուղերձը փոխանցվել է ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ)։