Միասին կարող ենք
կարևոր
766 դիտում, 2 ժամ առաջ - 2026-04-18 16:47
Հասարակություն

Վենետիկի Դորսոդուրո N2266 հասցեում տեղի է ունեցել Ավետիք Իսահակյանի հուշատախտակի բացման արարողությունը

Վենետիկի Դորսոդուրո N2266 հասցեում տեղի է ունեցել Ավետիք Իսահակյանի հուշատախտակի բացման արարողությունը

ԵրեկՎենետիկում կայացավ հայ մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Վենետիկի Դորսոդուրո N2266 հասցեում՝ այն տանը, որտեղ ապրել է Իսահակյանը, տեղի է ունեցել Վարպետի մասին պատմող հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությունը, հայտնում է ORER Armenian European Magazine էջից։

«Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Իտալիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը, Վենետիկի պրեֆեկտ Դարկո Պելլոսը, Վենետիկի փոխքաղաքապետ Սիմոնե Վենտուրինին, ինչպես նաև համայնքի անդամներ։

Միջոցառումն իրականություն է դարձել ԿԳՄՍ և Արտաքին գործերի նախարարությունների համատեղ ջանքերով՝ Վենետիկի հյուպատոսարանի աջակցությամբ, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի և Վենետիկի հյուպատոսարանի կազմակերպմամբ:

Վարպետի մասին պատմող հուշատախտակը խորհրդանշում է երկու երկրների միջև մշակութային երկխոսությունը։ Հուշատախտակի վրա ուրվագծվում է Ռիալտոյի կամուրջը, որը Ավ․ Իսահակյանի լավագույն բանաստեղծություններից մեկի՝ «Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամուրջին․․․», խորհրդանիշն է և Վարպետի սիրելի ճարտարապետական կառույցներից մեկի՝ Երերույքի տաճարի զարդանախշը։ Հուշատախտակի վրա եղած QR կոդով այցելուները կարող են տեսնել «Իսահակյանը և Վենետիկը» տեսանյութը։ Հուշատախտակի ճարտարապետը Հայկ Ասատրյանն է։

Ելույթների ընթացքում հյուրերն ընդգծեցին Իսահակյանի ստեղծագործության բարձր մշակութային արժեքը և նրա մեծ ներդրումը հայ գրականության մեջ։ Նաև գնահատվեց Վենետիկում ՀՀ հյուպատոսության աշխատանքը` հուշատախտակի ներկայացման համար կատարած ծավալուն աշխատանքի և միջոցառման կազմակերպման համար։

Իրենց խոսքում Մխիթարյան հայրերը անդրադարձան բանաստեղծի Վենետիկում անցկացրած տարիներին՝ ընդգծելով նրա ուժեղ կապը քաղաքի և Իտալիայում հայկական մշակույթի հետ։

Այս նախաձեռնությունը վկայում է բանաստեղծի և Վենետիկի միջև եղած խոր ու երկարատև կապի մասին, քանի որ նա այստեղ է անցկացել իր կյանքի մի կարևոր շրջան»։