|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ջիբրալթարի իշխանությունների կողմից ձերբակալված իրանական նավթատար նավի անձնակազմի բոլոր 4 անդամներն ազատ են արձակվել գրավի դիմաց` առանց մեղադրանքների առաջադրման: Այդ մասին ասվում է ոստիկանության հայտարարությունում. հայտնում է РИА Новости-ն:
Ոստիկանությունը նաև հայտնել է, որ հետաքննությունը կշարունակվի, իսկ նավը դեռ կալանքի տակ է:
Անցյալ հինգշաբթի հայտնի է դարձել, որ Ջիբրալթարում բրիտանական իշխանությունները ձերբակալել են նավթատար նավ, որը հում նավթ էր տեղափոխում Սիրիա: Ըստ Ջիբրալթարի վարչապետ Ֆաբիան Պիկարդոյի` տեղեկություն է եղել, որ Grace 1 նավը գործել է` Սիրիայի դեմ ԵՄ պատժամիջոցների խախտելով: Իրանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Բրիտանիային և պահանջել ազատ արձակել նավը:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին սպառնացել է Բրիտանիային հետևանքներով: