Միասին կարող ենք
կարևոր
811 դիտում, 2 ժամ առաջ - 2026-04-17 22:38
Հասարակություն

1993 թվականի այս օրը զոհվեց Շահումյանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Շահեն Մեղրյանը

1993 թվականի այս օրը զոհվեց Շահումյանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Շահեն Մեղրյանը

Տնտեսագետ, ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրել է․

«1993 թվականի ապրիլի 17…

Երբեք այդ սև օրը չեմ մոռանա: Կեսօրվա մոտ լուր եկավ, որ գյոռբագյոռ է եղել Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալը, մի ճիվաղ ով սպառնում էր զորք մտցնել Հայաստան:

Ուրախությունը երկար չտևեց: Զոհվել էր Շահումյանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար, ՀՅԴ անդամ լեգենդար Շահեն Մեղրյանը: Գյուլիստանի երկնքում խոցվել էր Շահենին ու նրա ընկերներին տեղափոխող ուղղաթիռը: Ուղղաթիռում էր նաև մեր ուսանողական միության անդամ սիսիանցի Գրիգորյան Գրիգորը…

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի»։