|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հայաստան» խմբակցության պատգամավորների հերթական հանդիպումը Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում էր։ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն իր խոսքում ներկայացրեց Հայաստանի ներքին ու արտաքին մարտահրավերները, սպառնացող նոր վտանգները և խնդիրները միասնաբար հաղթահարելու ուղիները։
«Մի քանի օր առաջ, երկրի ղեկին հայտնված այս հանցագործը հայտարարեց, որ Ադրբեջանի հետ պետք է սկսենք սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներ և դա պետք է սկսենք Տավուշից․ մինչև էդ աշխատանքները սկսելը, էս գլխից հայտարարեց, որ 4 բնակավայրերը հայկական չեն և պետք է հանձնենք՝ դրանով լեգիտիմ իրավունք տալով Ադրբեջանին կամ փորձում է լեգիտիմացնել Ադրբեջանի ագրեսիան»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։