Միասին կարող ենք
կարևոր
502 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-17 19:26
Հասարակություն

Ի՞նչ իրավիճակ է Լիբանանում, ի՞նչ հետևանք է կրել պատերազմից հայ համայնքը․ մանրամասնում է ՀՅԴ Լիբանանի ԿԿ ներկայացուցիչ Ալբեր Բալաբանյանը

«Այս վերջին մեկ տարի և վեց-յոթ ամիս ժամանակաշրջանը նկատի առած՝ Լիբանանի մեջ այս երկրորդ պատերազմն է»,- Երկիր Մեդիային տված հարցազրույցում ասաց ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ Ալբեր Բալաբանյանը։

«Նախորդ պատերազմն ավարտեց, այսպես ասած, զինադադարի համաձայնությամբ, մեկ տարի և հինգ ամիս տևողությամբ այդ զինադադարն Իսրայելը սակայն չհարգեց և գրեթե ամենօրյա դրությամբ շարունակաբար ռմբակոծեց Լիբանանի տարբեր շրջանները»,-ասաց մեր զրուցակիցը։

«Երկրորդ պատերազմը ծավալվեց, և արդեն 44 օր է շարունակվում է։ Պատերազմի հետևանքով հսկայական ավերածություններ կան, 2100 և ավելի զոհեր, որոնց մեջ կան երեխաներ, կան նաև փրկարար աշխատանք կատարող կամավորներ, կան նաև լրատվամիջոցների աշխատակիցներ։ Կան նաև 6000 և ավելի վիրավորներ, որոնք ծանր վիճակի մեջ են։ Այսօրվա դրությամբ Լիբանանի հարավի շրջանն է, որ ավելի ծանր կացության մեջ է, այն սահմանակից է Իսրայելին։ Մինչև այս ժամը ծանր և փոքր մարտեր են ընթանում։ Համեմատաբար  երկրորդ  ծանր վիճակը  Բեյրութի հարավային արվարձաններ կոչված շրջանում է»,-ասաց նա։

Ալբեր Բալաբանյանի խոսքով՝ այն շրջանները, որոնք խիտ բնակեցված են հայերով համեմատաբար ավելի ապահով են։