|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վրաստանից Հայաստանի սահման տանող ճանապարհը ժամանակավորապես փակ է բեռնատարների համար։
Այս մասին հայտնում է Վրաստանի ճանապարհների դեպարտամենտը։
Սահմանափակումները վերաբերում են Կոդա-Պարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ճանապարհի 94-146 կմ հատվածին (Այազմա- Նինոծմինդա)։ Կցորդիչով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցներին արգելվում է ճանապարհն անցնել երեկոյան ժամը 20:00-ից մինչև առավոտյան 10:00-ն։
Սահմանափակման պատճառը մերկասառույցն է։ Բեռնատարներին թույլատրվում է երթևեկել այլ ժամերին։
Մյուս բոլոր տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը բաց է։