|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վրաստանում արգելվել է դեպի Հայաստան տանող ճանապարհով բեռնատարների երթևեկությունը։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը։
Ըստ հաղորդագրության` առատ ձյան պատճառով արգելվել է Նինոծմինդայի միջազգային մայրուղու` մինչև Հայաստանի հետ սահման (90-112 կմ) հատվածում կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Մարդատար ավտոմեքենաների համար ճանապարհը բաց է։