Միասին կարող ենք
կարևոր
580 դիտում, 2 ժամ առաջ - 2026-04-16 20:04
Աշխարհ

Լիբանանն ու Իսրայելը համաձայնության են եկել 10-օրյա հրադադարի շուրջ․ Թրամփ

Լիբանանն ու Իսրայելը համաձայնության են եկել 10-օրյա հրադադարի շուրջ․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ։

Երկու երկրների միջև պաշտոնական հրադադարը կսկսվի ապրիլի 17-ին, ժամը 02:00-ին (Երևանի ժամանակով)։

Հրադադարը կտևի 10 օր։


«Նեթանյահուին և Աունին կհրավիրեմ Սպիտակ տուն՝ Իսրայելի և Լիբանանի միջև 1983թ․-ից ի վեր բովանդակալից բանակցություններ անցկացնելու համար, հայտարարել է Թրամփը»,-ասել է նա՝ պնդելով, որ հաջողության դեպքում սա կլինի իր կողմից դադարեցված 10-րդ պատերազմը։