Միասին կարող ենք
կարևոր
1009 դիտում, 5 ժամ առաջ - 2026-04-16 09:49
Աշխարհ

Մոլդովան պաշտոնապես դուրս կգա ԱՊՀ-ից 2027 թ. ապրիլի 8-ին

Մոլդովան պաշտոնապես դուրս կգա ԱՊՀ-ից 2027 թ. ապրիլի 8-ին

Մոլդովայի Հանրապետությունը պաշտոնապես դուրս կգա Անկախ Պետությունների Համագործակցությունից (ԱՊՀ) 2027 թ. ապրիլի 8-ին՝ Մինսկում կազմակերպության քարտուղարությանն ուղարկված պաշտոնական ծանուցումից 12 ամիս անց։ Այս մասին կառավարության նիստից հետո հայտնել է Մոլդովայի փոխվարչապետ Միհայ Պոպշոյը։

«Մենք ստացել ենք այս ծանուցման ստացման հաստատումը։ Այսպիսով, իրավական տեսանկյունից, 12 ամիս անց՝ հաջորդ տարվա ապրիլի 8-ին, միջազգային իրավունքի համաձայն՝ մենք այլևս չենք լինի ԱՊՀ-ի մաս։ Սակայն գործնական տեսանկյունից, մենք արդեն երկար տարիներ է՝ փաստացիորեն այլևս ԱՊՀ-ի մաս չենք, քանի որ չենք մասնակցել քաղաքական միջոցառումներին և այլ միջոցառումների, որոնք չեն համապատասխանում Մոլդովայի Հանրապետության շահերին», - հայտարարեց Պոպշոյը։

Փոխվարչապետը նաև նշել է, որ Մոլդովան կմնա մի շարք տնտեսական համաձայնագրերի մաս։

«Այստեղ խոսուն է Վրաստանի փորձը։ Նրանք չեղյալ են հայտարարել հիմնարար համաձայնագրերը, ինչպես արել ենք մենք, բայց մնացել են տնտեսական համաձայնագրերի մաս. մենք նույնպես ճիշտ այդպես ենք վարվում», - ընդգծել է Միհայ Պոպշոյը։