|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.48 |
| EUR | ⚊ | € 440.95 |
| RUB | ⚊ | ₽ 4.9443 |
| GBP | ⚊ | £ 507.31 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ) ներկայացնում է Հոգաբարձուների խորհրդի և գործադիր վարչության նոր կազմը։ Այս մասին տեղեկանում ենք Ջավախքին աջակցություն հիմնադրամ էջից։
Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Դավիթ Մկոյանը, իսկ գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնել է Էմիլյա Լալազարյանը։
Բարձր գնահատելով անցած տարիների ներդրված ջանքերն ու արձանագրված հաջողությունները՝ նոր ձևավորված կազմը ստանձնում է հիմնադրամի առաքելությունը շարունակելու և զարգացնելու հանձնառությունը՝ նպատակ ունենալով ապահովել ՋԱՀ-ի ռազմավարական առաջնահերթությունների հետևողական և համակարգված իրականացումը։
Հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված են՝
Դավիթ Մկոյան-Հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի գլխավոր տնօրեն
Վաղարշակ Փիլոսյան - Բժիշկ
Արմեն Մկոյան - «Էլիտ Գրուպ» ընկերությունների խմբի հիմնադիր նախագահ
Հովհաննես Մութաֆյան - «ԱՇՆ ՓՐՈՋԵՔՏ» ընկերության հիմնադիր, ՀՀ վաստակավոր ճարտարապետ
Սերգեյ Վանցյան - Ավիատոր, «Հայք Ավիա» ավիաընկերության հիմնադիր
Հովհաննես Հովհաննիսյան - Երևանի շոկոլադի գործարանի տնօրեն
Պարույր Պալյյան - «Էլիտ փրոջեքթ Գրուպ» ընկերության հիմնադիր տնօրեն
Կարեն Գոմկցյան - «Արմսթոն» ընկերության հիմնադիր
Գրիգոր Տաշչյան- «Ռեկոմ պլյուս» ընկերության հիմնադիր
Արմեն Ադամյան - «Էստերոքս» ընկերության հիմնադիր-տնօրեն
Դավիթ Խումարյան - «Գործարար Ալիք FM106.5» ռադիոյի հիմնադիր-տնօրեն
Արթուր Մանուկյան - «Մեգա Դենտ» կլինիկայի հիմնադիր տնօրեն
Գևորգ Թառլամազյան - «Ասեթս» ընկերության հիմնադիր-տնօրեն