|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի խոսքն ուղղված Նիկոլ Փաշինյանին
Պարոն Փաշինյան,
Խոսքս ուղղում եմ անձամբ ձեզ։ ՈրովհետևՀայաստանը վաղուց ձեր ձեռքում կենտրոնացած ավտորիտար ռեժիմ է։
Որովհետև ներշնչված «Պետությունը ես եմ» համոզումով, մի կողմ եք դրել օրենքի ուժ ունեցող կառավարության ծրագիրը, դրժել եք բոլոր խոստումներն ու հիմա թուրք-ադրբեջանական օրակարգն եք դարձրել ուղենիշ։
Անցնող տարիների ձեր դիվանագիտական ձախողումները, անձնական վախերն ու պատկերացումները Հայաստանի պարտությունը դարձրել են անշրջելի, խորացրելերկրի անկումը։
Իշխանության եկաք համազգային էյֆորեայի մթնոլորտում, իսկ այսօր ատելություն ու վրեժեք ցանում․
Քաղաքական բանտարկյալներ, հալածվող եկեղեցի, միջազգային նվաստացում, հուսալքված հասարակություն, լրագրողների ահաբեկում։
Նաև անսահման պոպուլիզմ և սուտ, որտեղ անգերազանցելի եք։
Վերջերս էլ հայտարարեցիք, թե աղետաբեր պատերազմ կլինի, եթե սահմանադրական մեծամասնություն չունենաք։Ալիևը ձեզ է շանտաժի ենթարկում, դուք՝ հայ ժողովրդին։
Իրականում խոստովանում եք, որ ոչ մի խաղաղություն էլ չեք բերել, տապալել եք երկրի ռազմավարական և դիվանագիտական կարողությունները։ Որդեգրել եք շարունակական զիջումների՝ այսինքնքաղաքական և քաղաքակրթական ինքնասպանության ճանապարհը։ Այսպիսով հնարավոր պատերազմի պարագայում արդարացնում եքնաև հերթական ագրեսիան։
Սա խաղաղության մասին չէ, ինչպես խաղաղության մասին չեն Բաքվի դատավարությունները, Հայաստանի օկուպացված տարածքները, վերջին շրջանումԱդրբեջանիդիրքային առաջխաղացումը։
Հանձնվել և տալ, սա է ձեր անվտանգային կոնցեպտը։ Սա անուն ունի՝ փուլային կապիտուլյացիա։ Իսկ անվտանգության ձեր միակ բարձիկն ու երաշխիքը ձեր օձիքին հանգրվանած ՀՀ թիթեղե մակետն է։
Արդար, կայուն և երկարատև խաղաղությունը ոչ թե շարունակական զիջումներով է հաստատվում, այլ ամբողջական և արժանապատիվ լուծումներով, ինչի կարողությունըդու՛ք՝Պրն Փաշինյան, չունեք։
Նաև պետության մասին ձեր պատկերացումները հակաօրինական են և անառողջ։
ՔՊ նախընտրական ծրագրում Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգման օրակարգի հրապարակումն ինքնին հանցագործություն է սահմանադրական կարգի դեմ։
Իհարկե գալու է պատասխան տալու ժամանակը։ Բայց մինչ այդ, հիշեք՝ դուք չունեք եկեղեցի բարենորոգելու որևէ լիազորություն, նաև չեք վաստակել սեփական արժեքներն պարտադրելու բարոյական իրավունքը։
Ձեզ անհնար է հավատալը․ անգամ դուք եք խճճվում ձեր ստերի և շարունակ փոփոխվող տեսակետների մեջ։
Օրեր առաջ հայտարարում էիք, թե Թրիփը մշուշի մեջ է, երեկ այս ամբիոնից այն մատուցեցիք որպես կայացած պատմական իրողություն։
Պատերազմի պարտությունից հետո մեղավորներ էիք նշանակում․ հայտարարում 10 000 դասալիքի ու դավաճանների մասին։ Սրանք քրեական հանցանքներ են, որոնցով ոչ մի դատապարտված անձ չկա։
ԵՄ ամբիոնից հայտարարում եք, թե Եկեղեցին ՀՀ անկախության դեմ հիբրիդային պայքարի հենակետ է։ Սա ևս անպատասխանատու հայտարարություն է՝ մի ամբողջ ազգային ինստիտուտ եք դեմոնիզացնում հանուն սեփական աթոռի։
Ելակը դարձրել էիք բանակաշինության ցուցիչ ու կերտել քարոզչական հերթական փուչիկը։ Ձեր նախկին թիմակիցն օրերս բանակի մասին իրական թվեր հրապարակեց,չեմ կրկնի․․․Ամեն օր առերեսվում ենք բանակից ողբերգական լուրերի․․․, իսկ հանձնաժողովի նախագահն էլ բանակը պիտակավորեց, որպես թերուսների վայր։ Սա արժեքային և բարոյական գահավիժում է։ Ափսոս էր մեր բանակը։
Դուք փակեցիք Մշակույթի նախարարությունը, որովհետև մշակութային քաղաքականության մասին ձեր ատկերացումները մակերեսային են և ոչ պրոֆեսիոնալ։ Միլիոններ արժեցող Լոպեսներն ու սնուպդոգերը դեռ մշակույթ չեն, ոչ էլ՝ հոգևոր սնունդ։
Ադրբեջանը յուրացնում և ոչնչացվում է հայկական հետքն ու ժառանգությունը՝ զրո դիմադրություն։Ի՞նչ սպասել կառավարությունից, երբ մեր իրավունքներն հենց դուք եք մերժում, երբ հակառակորդի պահանջով Սահմանադրություն եք փոխում։ Խոսքիս լավագույնս ապացույցը կառավարության պաշտոնական կայքէջում զետեղված «Իրական Հայաստանի գեղագիտություն» կոչվող ցնորամտությունն է։
Սա սոսկ ձախողված դիլետանտական տեքստ չէ, այլ՝ կոնկրետ նպատակադրում՝ ունենալ վերահսկելի հասարակություն, գրաքննել ազատ միտքը, ձևավորել փաշինյանական ինքնություն, որը պարտվածի հոգեբանական կոնստրուկտ է, ուր տեղ չունեն պատմական Հայաստանը, մեր սիմվոլները, Երրորդ հանրապետության ծննդականը՝ Անկախության հռչակագիրը։
Պատմության ռեվիզիա և պարտության լեգիտիմացում․ սա է ծրագիրը, որին լծվել եք դուք և այն անուն ունի՝ ԱԶԳԱՅԻՆ ՈՒՐԱՑՈՒՄ։
Այնուամենայնիվ,այսպես կոչված իրական Հայաստանի ճարտարապետը դուք չեք։ Դուքթուրանականերազանքի բեմադրիչն եք։ Իհարկե, սա ձեր անձնական ընտրությունն է, բայց ձեզ ոչ ոք թույլ չի տվել ջնջել մեր ազգային հիշողությունը, աճուրդի հանել մեր անցյալն ու ապագան։
Այս խոտանի և այլ գաղտնի փաստաթղթերի համար պետբյուջեից՝ առանց մրցույթի տրամադրվել է կես միլիոն դոլլար, իսկ ՀԿ-ի յուրային նախագահ Ազատյանին շնորհվել է Գեղարվեստի Ակադեմիայի ռեկտորի պաշտոնը։ Այսպես է առանց բացառության ամենուր․
Փուչիկ էր նաև Բուհեր-ը չքաղաքականացնելու խոստումը․առանց բացառության բոլոր բուհերում ձերոնք են։ Բուհերն անգամ ոստիկանության գրոհով և ՀՀ օրենքները ոտնատակ տալով եք գրավում, ինչը տեղի ունեցավ Բրյուսովում՝ Գյուրջինյան օպերացիայով, և թքած, թե հետո այդ զավթումը բյուջեի վրա 10մլն-ի բեռ դարձավ և դատարանի վճռով մի շարք որոշումներ բեկանվեցին։
300 դպրոց, 500 մանկապարտեզ քարոզչական փուչիկը վաղուց է պայթել։ Կառուցվել և հիմնանորոոգվել են ընդամենը 102-ը․Առհասարակ ԿԳՄՍ ոլորտի կապիտալ ծախսերի կատարողականը 40 տոկոսի շրջանակում է։ Հիշեցնեմ՝ Արցախում թշնամուն է թողնվել237 դպրոց, Ամարասը՝ հայոց առաջին դպրոցը, 400 վանք ու եկեղեցի, 7 քաղաք ու հարյուրավոր գյուղեր, և պարզապես 3 հազարամյա հայրենիք, որը գին չունի, և հիմա ձեր լուռ հայացքի ներքո գետնին է հավասարեցվում։ Դուք նաև դպրոցներ եք փակում․2026-ի սեպտեմբերից՝ հիմնականում սահմանամերձ մարզերում,փակվելու է շուրջ 229 դպրոց, որոնցից 218-ը համայնքների միակ դպրոցն է։ Փակվում են Տաուշի, Սյունիքի, Վայոց Ձորի մարզերի դպրոցների գրեթե կեսը։ Անհայտ է մոտ 8000 աշակերտի, մի քանի հազար անձնակազմի ճակատագիր։ Սա նշանակում է դատարկել սահմանամերձ գյուղեր, թնամու առջև բացել երկրի դարպասները։ Կառավարության չիրականացրած մի խոստում ևս․ մոտ 300 երեխա դուրս է մնացել պարտադիր կրթության համակարգից։
Դուք և ձեր վարչախումբը պատմության մեջ կմնա որպես մի իշխանություն, որի օրոք փակվեց 80-ամյա Գիտությունների Ազգային Ակադեմիան, երբ այդ պահին չունեիք անգամ գիտության զարգացման ծրագիր-հայեցակարգ։
159 միլիոն դրամ եք տրամադրել Ակադեմիական քաղաք բուտաֆորիկ ծրագրի իրազեկմանը, որն արդեն 2 հասցե և երկու հայեցակարգ է փոխել։ Իսկ 6,6 մլն բրիտանական ֆունտ գնահատված խորհրդատվությունը դեռ ընթացքի մեջ է։
Հերոստրատի պես՝ դուք էլ պատմության մեջ մնալու շատ հիմքեր եք ստեղծել։
Նշաձողեր տապալելու մեջ էլ եք անգերազանցելի․ վարկաբեկեցիք պառլամենտական երկրի թիվ մեկ ամբիոնը՝ այն դարձնելով գաղափարազուրկ, ոչ նորմատիվ լեզվամշակույթի ու վարքի կիսաբաց լուսամուտներ։ Ձեր ամենաթողությունը բոլշևիզմ անունով է հայտնի։
Պրն Փաշինյան,
Թմբուկի հարվածների տակ հնարավոր չէ թաքցնել իրականությունը՝ ձախողվել եք բոլոր ոլորտներում․ սա բացահայտում են նաև միշարք միջազգային ինդեքսներ․ այսպես՝ Հայաստանը «հիբրիդային վարչակարգերի» և մասամբ ազատ երկրների շարքում է՝ 55-րդ հորիզոնականից իջել է 54-ի, ժողովրդավարության,դատական արդյունավետության և բարեկեցության ցուցիչներում ևս նահանջել ենք, վատթարացել է տնտեսական ազատության ցուցիչը՝ 32-ից իջել է 58, նվազել է կոռուպցիայի ընկալման համաթիվը։
Հայաստանը ԵԽ երկրների մեջ անգամ միջին հորիզոնականներում չէ։ Սա նշանակում է, որ կոռուպցիայի դեմ պայքարում իրական առաջընթաց պարզապես չկա։
Սիրելի հայրենակիցներ, այո՝ պատկերն հուսահատեցնող է, բայց կա Ճանապարհ՝ մերժել այս իշխանություններին և վերականգնել սահմանդրական կարգն ու ազգային պետական ուղեգիծը։ Այդ օրը հունիսի 7-ն է։
Միասին կարող ենք։