Միասին կարող ենք
կարևոր
1180 դիտում, 2 ժամ առաջ - 2026-04-16 21:43
Աշխարհ

ԱՄՆ-ն ավարտել է իր զինուժի դուրսբերումը Սիրիայից

ԱՄՆ-ն ավարտել է իր զինուժի դուրսբերումը Սիրիայից

Սիրիայի իշխանություններն ապրիլի 16-ին հայտարարել են երկրում ԱՄՆ ռազմական ներկայության ավարտը ողջունելու մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը։

«Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է ԱՄՆ ուժերի զբաղեցրած ռազմական օբյեկտները Դամասկոսին փոխանցելու գործընթացի ավարտը»,- նշված է X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարությունում։

Ընդգծվում է նաև, որ Սիրիայում իր ռազմական առաքելությունն ավարտելու Վաշինգտոնի որոշումը պաշտոնական Դամասկոսը որակում է որպես նման ներկայություն պահանջող հանգամանքների փոփոխություն։ Սիրիայի ԱԳՆ-ը այդպիսի հանգամանքներից է համարում Մերձավոր Արևելքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի անհրաժեշտությունը։

Նշվում է, որ Սիրիան՝ միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ ունակ է ինքնուրույն իրականացնել հակաահաբեկչական գործողություններ։ 

Տարածաշրջանային լրատվամիջոցները հաղորդում են, որ ԱՄՆ բոլոր զինծառայողներն արդեն լքել են Սիրիան՝ դուրս բերելով իրենց զենքն ու սարքավորումները։

ԱՄՆ զորքերը Սիրիայում մնացին շուրջ 10 տարի։ Վաշինգտոնը այս առաքելությունը հիմնավորել էր Սիրիայում ահաբեկչական խմբավորումներին հակազդելու անհրաժեշտությամբ։ Զորքերի աստիճանական դուրսբերման որոշումը ամերիկացիները կայացրել էին 2024 թվականին՝ Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադին իշխանությունից զրկելուց հետո։