|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վրաստանը ժամանակավորապես սահմանափակել է բեռնատարների երթևեկությունը Վերին Լարսի տանող ճանապարհով։ Պատճառը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում իրականացվող վերանորոգման աշխատանքներն են։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը։
Սահմանափակումները կգործեն մինչև մայիսի 31-ը ժամը 18:00-ն: Ճանապարհը բաց է մարդատար մեքենաների համար։
Հիշեցնենք, որ Ռազմավիրականճանապարհը միակ գործող ցամաքային ճանապարհն է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանի տարածքով): Վիճակագրության համաձայն՝ Վերին Լարսով անցնում է օրական շուրջ 150 հայկական բեռնատար։