Միասին կարող ենք
կարևոր
991 դիտում, 2 ժամ առաջ - 2026-04-16 18:45
Քաղաքական

Այն, ինչ այսօր տեղի էր ունենում ԱԺ-ում՝ ՍՄՍ-ով ՖԱՍ հրաման. Աբովյան

Այն, ինչ այսօր տեղի էր ունենում ԱԺ-ում՝ ՍՄՍ-ով ՖԱՍ հրաման. Աբովյան

Այն, ինչ այսօր տեղի էր ունենում ԱԺ-ում ոչ այլ ինչ էր, ՍՄՍ-ով ՖԱՍ հրաման։ Թիրախն այս անգամ իմ գործընկեր Էլինար Վարդանյանն էր, որին Փաշինյանի հրահանգով նշանառության տակ էին առել Վահագն Ալեքսանյանն ու Ռուբեն Ռուբինյանը։ Այս մասին գրել է Արման Աբովյանը։

«Նախ տղաներ ջան, ինչքան էլ իրար հերթ չտալով Գագիկ Ծառուկյանի անունը պատեհ-անպատեհ անունով շահարկեք, դրանից ձեր քաղաքական կշիռն ու լրջությունը չի ավելանալու, իզուր ձեզ էդքան մի կոտորեք։

Երկրորդ՝ էդ որ անընդհատ խոսում եք տեղից-տեղ տեղափոխվելուց՝ձեզանից ո՞վ, ո՞նց և որտե՞ղից հայտնվեց ՔՊ-ի կազմում, թե չէ տպավորություն է, որ բոլորդ ծնվել եք Նիկոլ Փաշինյանի անվան «ծննդատանը», իսկ քայլել սովորել ՔՊ-ի մսուր-մանկապարտեզում։

Երրորդ՝ գուցե իմ հորդորը ուշացած ու հասցեական չէ, բայց տղամարդկությունը միայն անդրավարտիք հագնելը չէ ու կանանց թիրախավորելն էլ մղոններով հեռու է տղամարդկությունից։ Թեպետ ում՝ ինչ եմ ասում։

Եվ ամենակարևորը՝ հարձակման հրահանգը, այն ՍՄՍ-ը, որը ստացել էիք՝ հայերեն էր, թե թուրքերեն»,-գրել է նա։