Միասին կարող ենք
կարևոր
838 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-16 22:49
Աշխարհ

Իսրայելի և Լիբանանի հրադադարը իրանական դիվանագիտության հիմնական նախապայմաններից էր. Վարդան Ոսկանյան

Իսրայելի և Լիբանանի հրադադարը իրանական դիվանագիտության հիմնական նախապայմաններից էր. Վարդան Ոսկանյան

 Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է.

«ԱՄՆ-ի նախագահ Թրամփը քիչ առաջ հայտարարեց, որ 10-օրյա հրադադար է լինելու Իսրայելի և Լիբանանի միջև։ 

Սա իրանական դիվանագիտության հիմնական նախապայմաններից մեկն էր, որը առաջիկայում մտնելու է ուժի մեջ՝ մեծացնելով Իսրայելի վարչապետ Նեթանյահուի ներքաղաքական քննադատության ալիքը։

Սրան զուգահեռ, ակտիվ միջնորդական առաքելություն է իրականացնում Պակիստանը՝ փորձելով մոտեցնել Իրանի և ԱՄՆ-ի դիրքորոշումները, որոնք շատ դեպքերում հակասում են միմյանց։

Միևնույն ժամանակ, վերջին զարգացումները ԱՄՆ-ին և Իսրայելին ցույց տվեցին, որ ակնհայտ է մի բան՝ Իրանի դեմ պատերազմի սպառնալիքը կամ պատերազմն ինքն առնվազն անարդյունավետ, եթե չասենք՝ խիստ ռիսկային միջոց է, ուստի պետք է փնտրել գոնե միջանկյալ դիվանագիտական լուծումներ, իսկ դրանց հասնելն ավելի դժվար է լինելու, քան մինչև 40-օրյա պատերազմը»։