|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 30-ին՝ ժամը 16։58-ին, ահազանգ է ստացել, որ Հարավկովկասյան երկաթուղու «Կարմիր բլուր» կոչվող կայարանում այրվում է չբեռնված շոգեքարշ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։
Նախնական տեղեկատվության համաձայն՝ այրվել է շոգեքարշի շարժիչի հատվածը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։35-ին, մարվել՝ 18։24-ին։