|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հուլիսի 19-ին, ժամը 13:22-ին տեղեկություն է ստացվել, որ Ակունք-Զառ միջհամայնքային ավտոճանապարհին այրվում է խոտածածկույթ:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:30-ին, մարվել՝ 19:44-ին:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Ակունք գյուղից թվով 60 հոգի, իսկ Զառ գյուղից՝ թվով 30 հոգի՝ գյուղապետերի գլխավորությամբ:
Ակունք և Զառ գյուղերի միջնամասում՝ Հատիս սարի լանջին, այրվել է մոտ 60 հա բուսածածկույթ, որից մոտ 20 հա՝ գարու արտեր:
Ստացված տեղեկությունը փոխանցվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում Գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչին: