|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հուլիսի 27-ին, ժամը 08:10-ի դրությամբ փրկարարները վերսկսել են Հաղթանակ թաղամասի աղբանոցի հրդեհաշիջման աշխատանքները: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից 10 մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է «Սանիթեք» ՍՊԸ-ի 10 ջրատար:
Հրշեջ-փրկարարները 15.000 քմ տարածքում կատարել են հրդեհաշիջման աշխատանքներ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 36 հրշեջ-փրկարար, ներգրավվել է կոմունալ ծառայության և «Սանիթեք» ՍՊԸ-ի 10 ջրատար և 1 տրակտոր: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Հիշեցնենք, որ աղբավայրում հրդեհը բռնկվել էր հուլիսի 24-ին: