|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Գիշերը Դուբայում բռնկվել էր 79 հարկանի Torch («Ջահ») կոչվող բնակելի շենքը. հայտնում է interfax.ru-ն:
Հրշեջներին հաջողվել է մարել հրդեհը: Այն սկսվել է 9-րդ հարկում և տարածվել դեպի վեր: Քաղաքացիական պաշտպանության և ոստիկանության ուժերը բնակիչներին տարհանել են շենքից, տուժածներ չկան:
Ի դեպ, սա «Ջահ»-ի բռնկման երկրորդ դեպքն է: Առաջին հրդեհը տեղի էր ունեցել 2015-ին: Այն ժամանակ 7 մարդ թունավորվել էր շմոլ գազից: