|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի իշխանությունները մտադիր են փոփոխություններ կատարել քաղաքացիության մասին օրենքում, որը օտարերկրացիներին թույլ կտա ստանալ թուրքական քաղաքացիություն խոշոր ներդրման դեպքում։
Այս մասին ասվում է հրամանում, որը հրապարակվել է Թուրքիայի պաշտոնական կառավարական Resmi Gazete տեղեկատուում։
Փոփոխությունների համաձայն՝ Թուրքիայի քաղաքացիություն ստանալուն կարող են հավակնել այն օտարերկրացիները, որոնք երկրում գնել են 1 մլն դոլարից բարձր անշարժ գույք և այն պարտավոր են չվաճառել 3 տարվա ընթացքում։
Քաղաքացիություն կշնորհվի նաև այն օտարերկրացիներին, որոնք նվազագույնը 2 մլն դոլար են ներդրել հանրապետության հիմնական կապիտալի մեջ և նրանց, որոնք Թուրքիայում բացել են 3 մլն դոլարից ոչ պակաս հաշվեհամար։