|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իսպանիայի կառավարությունը մտադիր է բնակության թույլտվություն տրամադրել այն արտասահմանցիներին, ովքեր ներդրումներ կկատարեն երկրի տնտեսության մեջ կամ բնակարան կգնեն. այսօր հայտարարել է Իսպանիայի տնտեսության եւ գործարարության աջակցման հարցերով պետքարտուղար Ֆերնանդո Խիմենես Լատորեն` ելույթ ունենալով Executive Forum ընկերության կազմակերպած հանդիպման ժամանակ:
Նա չի մանրամասնել կառավարության մտադրությունը, թեեւ նշել է, որ վերոնշյալ առաջարկները կընդգրկվեն կառավարության կողմից մշակվող` գործարարության մասին օրենքում, որը շուտով կընդունվի:
Լատորեն նաեւ հայտարարել է, որ արդյունաբերության եւ գործազրկության ոլորտում վատագույնն արդեն հետեւում է, եւ իսպանական տնտեսությունը այս տարեվերջին արդեն կթեւակոխի առողջացման փուլ: