|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը նամակով դիմել է Ադրբեջանում ներդրումներ անող ընկերություններին ներկայացուցիչներին` առաջարկելով վերանայել ներդրումային որոշումները տարբեր նախագծերում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Շուշանյանը նշել է, որ նամակը հղել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային Խորհրդին:
Շուշանյանը նամակում ներկայացրել է Ադրբեջանի լայնածավալ հարձակումը Արցախի և Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակավայրերի վրա, որն ամբողջ ծավալով իրականացվում է Թուրքիայի քաղաքական և ռազմական աջակցությամբ և վերջինիս կողմից Սիրիայից և Լիբիայից օտարերկրյա ահաբեկիչ վարձկանների ներգրավմամբ ադրբեջանական կողմից կռվելու նպատակով, ինչը ծայրահեղ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի ժողովուրդներին, տնտեսությանը և կայունությանը:
«Օգտակար հանածոների լավ կառավարումը պետք է նպաստի տվյալ երկրների ժողովուրդների բարեկեցության ավելացմանը, այնինչ՝ բնական պաշարների ոչ թափանցիկ կառավարումը հանգեցնում է ապօրինի տնտեսական գործողությունների, ինչպիսիք են՝ փողերի լվացումը, ահաբեկչության ֆինանսավորումը, զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորումը, որը հանգեցնում է խաղաղ բնակչության նկատմամբ ռազմական գործողությունների, միջազգային կոռուպցիայի աճի: Հիշեցրել եմ, որ Ադրբեջանի ԱՃԹՆ-ի անդամակցությունը կասեցվել է հենց ժողովրդավարական արժեքներից բխող ԱՃԹՆ-ի պահանջներին չհամապատասխանելու համար»,- նշել է փոխնախարարը: