|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է երկրում ծնված 380 հազար սիրիացի ներգաղթյալի քաղաքացիություն շնորհելու մտադրության մասին:
Ըստ Demokrathaber-ի` նախարարը հայտնել է, որ Մեջլիսի կողմից որոշման հաստատվելուց հետո միայն կկարողանան քաղաքացիություն շնորհել: Նա ընդգծել է, որ մինչ օրս Թուրքիան քաղաքացիություն է շնորհել երկրում գտնվող 36 հազար սիրիացի ներգաղթյալի, որոնցից 28 հազարը ստացել է ընտրություններին մասնակցելու իրավունք: