|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Բրյուսելում Քուրդիստանի բանվորական կուսակցության կազմակերպած ակցիայի պատճառով Անկարայում Բելգիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ:
Ըստ Turkiyegundemi-ի՝ ԱԳ նախարարության հայտարարության համաձայն՝ Թուրքիան Բելգիայի դեսպան Մարկ Տրենտեսաուին բողոքի նոտա է հղել:
«Բելգիայի դեսպանին բողոքի նոտա է հանձնվել՝ Բրյուսելում ՔԲԿ-ի բողոքի ակցիայի հետ կապված, որի ընթացքում ահաբեկչական համարվող խմբավորման վրան է տեղադրվել, ներկայացվել են նրանց դրոշները, պաստառներ և այլ խորհրդանիշներ»,- նշվել է հայտարարության մեջ։
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել բելգիացի իր գործընկերոջ հետ, որի ընթացքում այդ ակցիան «անընդունելի» է համարել:
Հիշեցնենք, որ ՔԲԿ-ն Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն է համարվում: