|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Բաքուն բողոքի նոտա է հղել Մոսկվային. հայտնում է Apa.az լրատվական կայքը: Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինն այօր կանչվել է երկրի արտգործնախարարություն, որտեղ նրան են հայտնել պաշտոնական Բաքվի դժգոհությունը «Ռիա Նովոստի» պետական լրատվական գործակալությունում հրապարակված «Լեռային Ղարաբաղը 25 տարիների ընթացքում սովորել է չճանաչված մնալուն» վերլուծական հոդվածի համար:
Հաղորդվում է նաեւ, որ բողոքի նոտայից հետո այդ հոդվածը հանվել է ռուսական կայքից:
Բաքուն հիշեցրել է Մոսկվային 1997թ. Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված «Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ անվտանգության մասին» պայմանագիրը` ընդգծելով այն կետը, համաձայն որի` երկու կողմերը պետք է չթույլատրեն եւ կանխեն երկու երկրների անկախությանը եւ տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգները: Այդ հոդվածը, ըստ Բաքվի, սպառնում է հենց տարածքային ամբողջականությանը: