|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սեպտեմբերի 19-ին գերմանական Շտուտգարտ քաղաքում կայանալիք Հայաստանի մշակույթի օրվա շրջանակներում անցկացվելու է նաեւ ԼՂՀ անկախության 20-ամյակին նվիրված համերգ:
Ինչպես տեղեկացնում է 1news.az-ը, Գերմանիայում Ադրբեջանի դեսպանությունը քայլեր է ձեռնարկում «Հայաստանի այդ սադրանքը» կանխելու ուղղությամբ: Արդեն բողոքի նոտա է ուղարկվել Գերմանիայի ԱԳՆ, իսկ Շտուտգարտում ադրբեջանական հյուպատոսությունն էլ բողոք-նամակ է հղել քաղաքի քաղաքապետարան: