|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երեկ Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի արվարձաններից մեկում գազով ավտոցիստեռն է պայթել, ինչի հետեւանքով զոհվել է 19 մարդ, 36-ը վիրավորվել եւ այրվածքներ են ստացել: Զգալի վնաս է հասցվել բնակելի տներին. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Նախնական տվյալներով` հեղուկ գազ տեղափոխող մեքենան մեծ արագությամբ դուրս է եկել մայրուղուց, շրջվել եւ պայթել: Վարորդին հրաշքով հաջողվել է փրկվել, ներկայումս նա հիվանդանոցում է:
Միջադեպի փաստով կատարվում է հետաքննություն:
Զոհերի ու տուժածների ընտանիքներին իր ցավակցությունն է հայտնել Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենիա Նիետոն: